Բայդենը կառաջադրվի նախագահի երկրորդ ժամկետի համար․ Սպիտակ տուն
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ծրագրում է վերընտրվել 2024 թվականին։
«Նախագահը մտադիր է մասնակցել ընտրություններին 2024 թվականին։ Մենք հեռու ենք սրանից, ուստի ես չեմ խոսի մանրամասների, ինչպես նաև սոցհարցումների մասին»,- ասաց նա ճեպազրույցում։
Ավելի վաղ CNN-ը մեջբերել էր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն՝ դեմոկրատների կողմնակիցների միայն 25%-ն է ցանկանում Ջո Բայդենին տեսնել որպես 2024 թվականի նախագահի թեկնածու։