Մոլդովան օգնություն կխնդրի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում
Մոլդովան օգնություն կխնդրի դաշնակիցներից Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում։ Այս մասին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, փոխանցում է Digi24-ը։
Նրա խոսքով՝ Մոլդովան սպառնալիք է զգում, քանի որ ռուս-ուկրաինական ճակատը մոտենում է հանրապետության սահմանին։
«Մոլդովայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ներքին ուժերի սադրանքների թիվն աճում է։ Մենք մտահոգված ենք։ Մենք պատրաստվում ենք բոլոր սցենարներին»,- ասաց նա՝ հավելելով, որ ճգնաժամերը, որոնց բախվում է Մոլդովան, ներկայումս ծանր բեռ են երկրի համար, որը նա չի կարող միայնակ տանել։