Պենտագոնը պատրաստվում է Փելոսիի Թայվան մեկնելուն
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցելելությանը։ Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը։Փելոսին, ով զբաղեցնում է ԱՄՆ կառավարության երրորդ ամենաբարձր պաշտոնը, ուրբաթ ավելի վաղ հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք մտադիր է այցելել Թայվան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ուղևորության ժամանակ։
Սակայն, ըստ թերթի աղբյուրների, Պենտագոնը դեռ պատրաստվում է։ Հրատարակության տվյալներով՝ եթե ուղևորությունն ընթանա ըստ պլանի, Փելոսին կմեկնի ամերիկյան ռազմական ինքնաթիռով։
Հրապարակումից հետեւում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթավերջին կմեկնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։