Գերմանիան Ուկրաինային կուղարկի 16 «Biber» տանկ
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է, որ Գերմանիան 16 «Biber» տանկ կուղարկի Ուկրաինա: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով նախարարության հայտարարությունը։
««Biber»-ը թույլ կտա ուկրաինական զորքերին անցնել ջրային հատվածները կամ մարտական խոչընդոտները: Առաջին վեց համակարգերի մատակարարումը տեղի կունենա այս տարի՝ սկսած աշնանը։ Հաջորդ տարի կհայտնվեն ևս տասը համակարգեր»,- նշել են նախարարությունից։
«Biber» տանկերը զրահամեքենաներ են, որոնք հագեցած են հատուկ համակարգով, որը կարող է օգտագործվել՝ օգնելու զորքերին անցնել առուները, խրամատները կամ մարտադաշտի այլ խոչընդոտները: