Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվելՀայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Սյունիքի երկինքն՝ այսօր Արցախը հայաթափվել է, բայց Երևանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով «Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ զարգացնելու Հայաստանում տիեզերական գործունեությունը․ ԲՏԱՆ ԲՏԱ նախարարը հետևում է «Հայասաթ-1»-ի՝ տիեզերք արձակմանը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում հրդեհի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Հնարավորություն կունենանք այլ երկրների հետ կրիպտոակտիվների տեղեկություններով փոխանակվել․ Բադասյան Խաչատուրյանը Սլովակիայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ՀՀ քայելրը Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը․ ՈՒՂԻՂ Չնայած անվտանգային սպառնալիքին` Փարիզյան համաձայնագրի խոստումները պետք է կատարվեն (տեսանյութ) Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են ընդունվել Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն իշխանության հետապնդումները շարունակվում են․ Աբրահամյան Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ) Հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայում ավելի քան 100 մարդ է զոհվել Փաշինյանի խաղաղությունը մեզ տանելու է նոր պատերազմի․ «Զանգ»-ը շարունակում է ակցիաները ՀՀ-ն ԱՄԷ-ի հետ ստորագրել է «Կիբեռանվտանգության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր Քննարկվում է Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև իրավապայմանագրային բազայի ձևավորման հարցը Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակ Նոր նշանակումը բոլորովին պատահական չէ․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Լեզվի կոմիտեի նախագահին
Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Հանձնառու ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում կայանելու համար տուրքերից Փոխարտգործնախարարը Սկոպյեում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Խաչատուրովի կալանքն ուղղորդվում է 1 կետից, «փուչիկը» էն աստիճանի է փքվել, որ էլ չեն կարողանում պահել (տեսանյութ) Իրացման կետերում տեղեկատվական թերթիկի առկայությունը օրենսդրության պարտադիր պահանջ է․ ՍԱՏՄ 160000 դրամների մասին մի քիչ ավելի լուրջ․․․Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհուրդ է ստեղծվել Աշոտյանը կալանավորված է Փաշինյանի ստերը ի ցույց դնելու համար, Խաչատուրովը, Մալյանը քաղբանտարկյալ են (տեսանյութ) Երասխ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «Hyundai»-ին Անձը չպարզված տղամարդը «Գյումրի» ԲԿ-ում մահացել է Հետևյալ հասցեներում լույս չի լինիԿամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամՉի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ․ Արտակ ԶաքարյանՀՀ և Անդորրայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներումՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 33-ամյա Պարույրը ներկայացել է ոստիկանությունՊրեմիերա․ Սոֆի Մխեյան - «Հեռանում եմ»Եղանակն առաջիկա օրերինԵրիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենայի ուղղությամբ. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԼիահույս եմ, որ Ռումինիան կշարունակի իր ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. ԽաչատուրյանԽուլիգանություն` Տերյան փողոցի զբոսայգումՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ ԴանիելյանՀայ և թուրք մարդկանց միջև մի անհաղթահարելի արյան գետ է գոյացել, որը երբեք թույլ չի տա այս երկուսին ապրել հաշտության մեջ. Արա Պողոսյան70 բեռնատար Լարսից վերադառնում է, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. ԴանիելյանԱնիկ Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած
Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում
Մամուլ

Գործարանային բալոն ունեցող մեքենաների համար նոր ելք են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երկու օրից ավարտվում է գազաբալոնների վկայագրման գործընթացի համար Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետը, ինչից հետո վկայագիր չունեցող ավտոմեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վարորդներից շատերը պատրաստակամորեն մեքենան ճնշափորձակայան են հասցնում, բայց այնտեղ հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաները: ՏԿԵ նախարարությունից մեզ հայտնել էին, որ խնդրին ծանոթ են, ու ճնշափորձակայանների ներկայացուցիչներին մտադիր են մի սեղանի շուրջը հավաքել ՝ հասկանալու համար՝ խնդրին ինչպես լուծում տալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ վերոնշյալ հանդիպումն օրերս տեղի է ունեցել, ինչին ավելի քան 30 մարդ է մասնակցել: Նախարարության աշխատակիցների հետ բալոնների փորձաճնշակայանների ներկայացուցիչները ոչ միայն գործարանային բալոնները փորձաքննելու, այլ նաև վկայագրման գործընթացի հետ կապված այլևայլ հարցեր են քննարկել:

«Հանդիպման ժամանակ քննարկվել ու հստակեցվել է, որ եթե բալոնը գործարանային արտադրության է, արտադրության պահից էլ 2 տարի չի անցել, ապա վարորդն ուղղակի պետք է վկայագրող կայան մոտենա, մեքենայի ու բալոնի տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան, և հենց այդ պահից բալոնը վկայագրված կհամարվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարար Սանոսյանի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Մասնագետների գնահատմամբ, սակայն, 2 տարվա հնության գործարանային բալոնը բնավ չի ենթադրում, թե այն թերություններ չունի կամ ամբողջովին անվտանգ է: «Մինչև չփորձաքննես, չես հասկանա՝ ինչն ինչոց է: Արտաքինից ամեն բան կարող է իդեալական թվալ, բայց փորձաքննում ես, ու պարզվում է՝ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի՞նչ է ստացվում. պետությունը մի կողմից պարտադրանք-օրենք է սահմանում, մյուս կողմից, պարզվում է, որ այդ օրենքը թերի է: Շատ վարորդներ, որ պատրաստակամ են վկայագրել մեքենայի բալոնները, անհասկանալի իրավիճակում են հայտնվում. 2 օրից էլ արգելք է գործելու, որը ավելի կսրի իրավիճակը»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում