Մենք ցանկանում ենք, որ Մեսսին կարիերան ավարտի «Բարսայում». Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկնել է Լիոնել Մեսսիին ակումբ վերադարձնելու իր ցանկությունը։
«Մեսսիի ժամանակը չավարտվեց այնպես, ինչպես մենք բոլորս ուզում էինք: Դա տեղի ունեցավ տնտեսական պայմանների պատճառով, որում մենք հայտնվել ենք։ Մենք նրան բարոյական պարտք ունենք։
Կցանկանայինք, որ նա կարիերան ավարտեր «Բարսելոնայի» մարզաշապիկով, նրան բուռն ծափահարություններով դիմավորեին բոլոր մարզադաշտերում։ Ես կցանկանայի տեսնել նրա վերադարձը:
Ես բաժանումը համարում եմ ժամանակավոր։ Կարծում եմ, որ մենք կարող ենք դա իրականացնել: Համենայնդեպս դա մեր մտադրությունն է»,- ասել է Լապորտան ՊՍԺ-ի հարձակվողի մասին։