Զելենսկին ժամանել է Օդեսա՝ սկսելու ուկրաինական հացահատիկի արտահանումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Օդեսայի մարզ, որտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ուկրաինական հացահատիկի արտահանումը վերականգնելու համար։
Այդ մասին ուկրաինական պետության ղեկավարը հայտարարել է ուրբաթ օրը՝ հուլիսի 29-ին, Facebook-ում:
«Մենք պատրաստ ենք արտահանել ուկրաինական հացահատիկ: Մենք սպասում ենք մեր գործընկերների ազդանշաններին փոխադրումների մեկնարկի մասին»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ դա շատ կարևոր է, քանի որ Ուկրաինան կշարունակի մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորը.
Չորնոմորսկ նավահանգստում Զելենսկին հանդիպել է G7 երկրների դեսպանների հետ, որոնք նույնպես ժամանել են Օդեսա, որտեղից այսօր կարող են մեկնել հացահատիկով նավերը։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ թուրքական նավն առաջինն է, որը բեռնվում է Չորնոմորսկ նավահանգստում։