«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք կանցկացնի (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում ժամեր անց՝ 19։30-ին, կմեկնարկի «Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաքը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն ապրիլ ամսից սկսած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պարբերաբար ակցիաներ, երթեր և հանրահավաքներ է անցկացնում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։