Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը․ Լավրով
Կան մի շարք երկրներ, որոնք ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը։ Այս մասին Տաշքենդում ՇՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դեռևս մի շարք հավակնորդներ կան դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի համար։ Արաբական և ասիական մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Սերգեյ Լավրովը նշել է, որ Իրանը պաշտոնական թեկնածուի կարգավիճակ է ստացել անցյալ տարի և սկսել է կազմակերպությանը լիարժեք անդամակցելու գործընթացը։
Բելառուսի թեկնածությունը ակտիվորեն քննարկվում է, և շուտով կարող է սկսվել ՇՀԿ-ին նրա անդամակցության գործընթացը։