Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը ձախողվում է. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը ձախողվում է շատ ոլորտներում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, հաղորդում է BBC-ն։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել փոխել ռազմավարությունը։
Ավելի վաղ բրիտանական հետախուզությունը հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել է օգտագործել Wagner PMC-ը որպես կանոնավոր բանակ։