Ուկրաինան աշխարհի ամենաամուր պետությունն է. Զելենսկի
Ուկրաինայի պետականության օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել խորհրդարանում։
«Մենք աշխարհի ամենաուժեղ պետության քաղաքացիներ ենք: Պատերազմող պետություն: Պետություն, որը բարեփոխվում է և պետություն, որն ապահովել է ժողովրդավարական ամենահզոր միավորումը: Պետություն, որը Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի 155-րդ օրը՝ մեր դեմ, ուժ ունի նշելու իր օրը՝ Ուկրաինայի պետականության օրը»,-ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ ուկրաինացիներն այնպես արեցին, որ ազատ աշխարհի արժեքները չմնան զուտ հռետորաբանություն: