Մեքսիկայում նավթը լցվել է գետերը, ինչի արդյունքում մարդիկ մնացել են առանց ջրի
Մեքսիկայում նավթը լցվել է գետերը: Իշխանությունները ստիպված են եղել անջատել ջրի մաքրման կայանները, ինչից հետո ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց ջրի, գրում է El Universal թերթը։
Իրադարձությունները տեղի են ունեցել երկրի հարավ-արևելքում՝ Տաբասկո և Չիապաս նահանգներում։
Տուժած շրջանի վարչակազմի ղեկավար Անդրես Կարբալյոյի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն դրա հետևանքները անմիջապես չեն վերացվել։
Արդյունքում հազարավոր բնակիչներ մնացելեն առանց ջրի: