Միրզոյանը ու Խովաևը խոսել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հուլիսի 28-ին կայացած Միրզոյանի եւ Խովաեւի հանդիպմանը քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: