Բորիս Ջոնսոնը վերահաստատել է, որ կլքի իր պաշտոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ կհեռանա պաշտոնից՝ չնայած Պահպանողականների վարչապետ մնալու պահանջներին:
Հաղորդում է Herald Scotland-ը:
«Մենք հասել ենք քաղաքական մեծ վազքի հաջորդ փուլ։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ էստաֆետը զուսպ կփոխանցվի ուրիշին: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ մարդը կշարունակի ղեկավարել նույն ծրագիրը»,- ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով Բիրմինգհեմում կայացած բիզնես ֆորումում։