Զելենսկին Ուկրաինան անվանել է աշխարհի ամենաուժեղ պետությունը
Ուկրաինայի պետականության օրվա առիթով նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել խորհրդարանում։
«Մենք աշխարհի ամենաուժեղ պետության քաղաքացիներ ենք, պատերազմող պետություն, պետություն, որը բարեփոխվում է և պետություն, որն ապահովել է ժողովրդավարությունների ամենահզոր միավորումը, պետություն, որը մեր դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի 155-րդ օրը ուժ ունի նշելու իր օրը՝ Ուկրաինայի պետականության օրը»,- ասել է նա։
Ըստ Զելենսկու՝ ուկրաինացիներն այնպես արեցին, որ ազատ աշխարհի արժեքները չմնան միայն հռետորաբանություն և իրականում վաստակեն քաղաքակրթությունները պաշտպանելու համար։