Մահացել է Հայաստանի պարա հոկեյի թիմի մարզիչ, սպորտի վարպետ Մհեր Հովհաննիսյանը
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի պարա հոկեյի թիմի մարզիչ, սպորտի վարպետ Մհեր Հովհաննիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել հայկական պարա հոկեյի զարգացման գործում: Հայաստանի պարա հոկեյի թիմը իր խորին ցավակցությունն է հայտնում Հովհաննիսյանի ընտանիքին և հարազատներին:
Մհեր Հովհաննիսյանի հոգեհանգիստը կկայանա հուլիսի 29-ին 18:00-ին Լուար սգո սրահում (հասցե` Սիլիկյան հին խճուղի, 18 շենք):