Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, օպերատիվ և ներդաշնակ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հուլիսի 28-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։