Պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Վրաստանի արտգործնախարարը
Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման օրակարգը ներառել է Թուրքիայի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։
Ստամբուլում արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությանը նշել, որ այն Չինաստան – Ղազախստան – Կասպից ծով – Ադրբեջան – Վրաստան – Թուրքիա (Սև ծով) – Եվրոպա տրանսպորտային միջանցքի կարոր օղակ է հանդիսանում: