Իրանում ջրհեղեղի պատճառով զոհեր և վիրավորներ կան
Իրանական IRNA գործակալությունը հաղորդում է՝ առնվազն 5 մարդ է մահացել, ևս 9-ը տուժել են Իրանի Թեհրան նահանգի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով
Նշվում է, որ ևս 14 մարդ անհետ կորած է համարվում: Շաչունակվող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 80 փրկարարներ։
Իրանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը սկսվել է այս գիշեր Իմամզադե Դավուդ լեռնային շրջանում, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից հյուսիս: