Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից
Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Արա Չալաբյանը․
«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»: