Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը վիրավորվել է Քարվաճառի շրջանում
Հայտնի է հուլիսի 26-ին Քարվաճառի գրավյալ շրջանում ականի պայթյունից վիրավորված Ադրբեջանի ԶՈՒ երկրորդ բարձրաստիճան սպայի ինքնությունը․ փոխանցում է infoteka24-ը։
Ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ նա պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Էֆենդիև Անվար Զաքարիա օղլուն է։ Նա ստացել է բեկորային վնասվածքներ։
Ավելի վաղ infoteka24 պորտալը հայտնել էր, որ ականի պայթյունի հետևանքով գնդապետ Իսբանդիյարովի ոտքի մի մասն անդամահատել են: