Թուրքական ընկերությունն Ուկրաինային անվճար «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք կտրամադրի
Թուրքական «Baykar Makina» ընկերությունն Ուկրաինային անվճար կտրամադրի «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք, որի համար գումարը հանգանակվել է Լեհաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սլավոմիր Սերակովսկին։
Նա հրապարակել է թուրքական ընկերության պաշտոնական նամակը, որում ասվում է․ ««Baykar»-ը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինայի համար նախատեսված անօդաչու թռչող սարքը շուտով կհանձնվի նրանց»։
Իսկ լեհերը կկարողանան հավաքված միջոցները հատկացնել ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնության համար: