Ադրբեջանը կրակել է նաև Հայաստանի սահմանի դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է
Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտւղար Արամ Թորոսյանը:
«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հայկական կողմում տուժածներ չկան»։