Ուրախ ենք, որ ընդդիմադիր կալանավորներն ազատ են արձակվում՝ ՔԿՀ-ները բեռնաթափվում են․ Կարեն Անդրեասյան
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ իշխանությունները ո՛չ ընդդիմադիրների կալանքի, ո՛չ նրանց ազատման հետ կապ չունեն։ Կարավարության նիստից հետո, երբ լրագրողները փորձեցին Ադրեասյանից ճշտել, թե որքանով է իշխանությունն ազդել ընդդիմադիր կալանավորների ազատ արձակման հետ, վերջինս նկատեց, որ իշխանությունը որևէ կապ չունի։
«Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը ողջունելի է», - ասաց նախարարը:
Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, թե ուրախ են, որ մարդիկ ազատ են արձակվում։
«Բեռնաթափվում են քրեակատարողական հիմնարկները»,- ասաց Արդարադատության նախարարը։