Ինքը ներսում մատ է թափ տալիս, դրսում էլ՝ իր ու մեր երկրի վրա են վրա են թափ տալիս․ փորձագետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ով ինձ ասի` ես հող եմ հանձնել, նրանց հետ մատով եմ խոսալու». ՆՓ
Իսկ զուգահեռ իրականությունում մարդը շարունակում է հողեր հանձնել։
Այսպես․ կառավարությունը գումար է հատկացրել Ադրբեջանի հետ Կոռնիձորի հատվածում նոր ճանապարհի վերակառուցման նախագծման, հետագայում այդ հատվածով նոր ճանապարհի կառուցման համար։ Սա նշանակում է, որ Բերձորը շրջանցող ճանապարհի երթուղին հայ-ադրբեջանական հերթական գաղտնի պայմանավորվածության արդյունք է, որի հետևանքով մենք կորցնելու ենք Արցախը սնուցող հիմնական ենթակառուցվածքները, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները, այսինքն՝ հայկական հերթական բնակավայրերն են հանձնվում առանց պետական շահը հաշվի առնելու։
Դե իսկ հանրային պատասխանատվությունն էլ ոնց որ մնացած դեպքերում, էս դեպքում էլ՝ ո՛չ Ն․Փ-ն, ո՛չ էլ կառավարության մեկ այլ անդամ իր վրա չի վերցնելու։ Երկիրն էս ձև են կորցնում: Հանձնելը պոզով պոչով հո չի լինում․․
Ինքը ներսում մատ է թափ տալիս, դրսում էլ՝ իր ու մեր երկրի վրա են վրա են թափ տալիս․․․»։