Ձեր քմծիծաղը պահեք ձեզ․ Ավանի թաղապետարանում թեժ քննարկումներ են՝ շենքերի մոտ պղնձաձուլարան բացել-չբացելու շուրջ (տեսանյութ)
Ավան վարչական շրջանում հերթական քննարկումն է ընթանում՝ շենքերի մոտ պղնձաձուլարան բացել–չբացելու շուրջ։
Նախորդ քննարկումներին ներկայացված նախագծի համաձայն՝ Ավան վարչական շրջանում «Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է գունավոր մետաղների ջարդոնից տարեկան ստանալ պղնձի, ալյումինի մոտ 1800 տ համաձուլվածք։ Ձուլարանի արտանետումները պիտի լինեին բնակելի շենքերից մոտ 600 մետր հեռավորության վրա։ Այս տարբերակը Շրջակա միջավայրի նախարարությունն անթույլատրելի էր համարել՝ պահանջելով, որ ձուլարանը բնակելիներից հեռու լինի ևս 300 մետրով, իսկ արտադրական ծավալները կրճատվեն 50%-ով։
Այժմ «Քոփփեռ» ՍՊԸ-ն փոփոխություններ է արել նախագծում և ներկայացնում է լրամշակված տարբերակը։ Սակայն այս տարբերակը ևս անընդունելի է բնակիչների համար։ Նրանք, առհասարակ, չեն ցանկանում, որ իրենց շենքերի տարածքում պղնձաձուլարան բացվի։