Մ-18 ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց թիմը պարտվեց

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ տուրում մրցեց Ադրբեջանի Մ-18 հավաքականի հետ՝ պարտվելով 65:76 հաշվով։
Հայաստանի հավաքականը առաջին երկու տուրերում 81:64 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, 69:82 հաշվով պարտվել է Մոլդովային։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի հուլիսի 28-ին եւ կմրցի Լյուքսեմբուրգի հետ։