Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը հեռացվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահի Twitter-ից
Աբդուլա Շահիդը Twitter-ի իր էջում գրառմամբ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ղեկավարությանը՝ էկսկուրսիա կազմակերպելու համար։
Սակայն որոշ ժամանակ անց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը: