Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար
N զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, հանձնել խրախուսական պարգևներ և մաղթել հաջողություն քաղաքացիական կյանքում։