Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը
Նաիրա Հովսեփյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ:
Հիշեցնենք՝ այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում ընթացող դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:
Օրենքի պահանջի համապատասխան՝ բոլոր 4 թեկնածուները կանայք են՝ Անահիտ Թումանյանը, Լիլիթ Խաչատրյանը, Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը: