Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)
Հասարակություն

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» մտահոգություն է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ

Ս․թ․ հուլիսի 21-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիան» հանդես է եկել հայտարարությամբ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ, հայտարարությունը մեջբերված է ստորև․

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում Հայաստանում Իրավական պատշաճ գործընթաց ապահովել և օրենքի գերակայության նկատմամբ հարգանք ցուցաբերել.

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» խորապես մտահոգված է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի շարունակական կալանքի հետ կապված պատշաճ գործընթացի բացակայությամբ։ Որպես առաջին անգամ մեղադրվող, այն էլ ոչ-բռնի քրեական գործով՝ ավելի քան երկու ամիս նախնական կալանքը բանտում ցույց է տալիս պատշաճ ընթացակարգերի եւ օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհում: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված չափանիշների, կալանավորումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ ողջամիտ հիմք կա եզրակացնելու, որ այլընտրանքային խափանման միջոցները, ինչպիսիք են գրավը, տնային կալանքը կամ ճանապարհորդության սահմանափակումները, անբավարար կլիներ:

Մեղադրյալը պնդում է, որ գործը, ինչպես նաև այս անհամաչափ խափանման միջոցը քաղաքական դրդապատճառներ ունեն՝ մատնանշելով, որ մեղադրող կողմը ցույց չի տվել և դատարանը չի ներկայացրել որևէ «ողջամիտ հիմք» այս կալանքի համար։ Առավել մտահոգիչ է այն, որ Ավետիք Չալաբյանի դեպքը վերջին տարիներին արդարադատության իրականացման ոլորտում նման թերացման եզակի դեպք չէ։

Անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր սեփական ներպետական օրենքներով և միջազգային պայմանագրերով հարգել և պահպանել մարդու իրավունքները պաշտպանող և օրենքի գերակայություն ապահովող միջազգայնորեն ընդունված սկզբունքները՝ արդար դատավարություն, անմեղության կանխավարկած, արձանագրված ապացույցների վրա հիմնված որոշումների կայացում և քաղաքական ուժերի կողմից դատական գործընթացին միջամտության բացառում։

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում իշխանություններին ապահովել պատշաճ ընթացքակարգ Ավետիք Չալաբյանի և մյուսների նկատմամբ, իրենց պարտավորությունների շրջանակներում պաշտպանել մարդու իրավունքները և պաշտպանել օրենքի գերակայությունը»։

Տեղեկացնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ձևավորվել է 1989 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ծագումով հայ իրավաբանների համար սոցիալական և մասնագիտական համախմբման հարթակ ստեղծելու և հայ համայնքի իրավական խնդիրները լուծելու համար: Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ ասոցիացիան ստանձնեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստելու գործը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հարթակ է, որտեղ տարբեր ծագում ունեցող և իրենց կարիերայի տարբեր փուլերում գտնվող փաստաբանները կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով: Նման փոխանակումը կազմում է Ասոցիացիայի մասնագիտական աճի և համայնքի առաջխաղացման երկակի նպատակների հիմքը: Այս փոխանակումն արտահայտվում է Ասոցիացիայի աշխատանքում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության վրա հիմնված հասարակության ձևավորմանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային իրավունքով թույլատրված ցանկացած և բոլոր քայլերը՝ ապահովելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պաշտպանելու Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ երաշխավորված է միջազգային իրավունքով:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայում: Ավետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: