Հայաստանում բանտարկյալների մոտ 35%-ը խրոնիկ հիվանդություններ ունի
Հայաստանում գործող10 ՔԿՀ–ներում, 2021 թվականի տվյալներով, 2142 անձ էր պահվում, որոնցից` 965–ը` դատապարտյալ (86-ը` ցմահ) և 1177–ը` կալանավոր։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժօգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը նկատում է, որ ՔԿՆ-ներում պահվողների 35%–ը խրոնիկ հիվանդություններ ունի։
«Քայլեր են ձեռնարկվում ՔԿՀ-ներում հիվանդությունների տարածումը նվազագույնի հասցնելու համար, որպեսզի մինչև 2025 թվականը նման դեպքերի թիվը զրոյի հասցնեն»,-ասաց Նաիրա Բաբայանը։
Նա ընդգծեց, որ կալանավայր ընդունվելիս, բանտարկյալները բուժզննում են անցնում․ արտաքին զննություն, ԷՍԳ, որովայնի հատվածի ՈւՁՀ, ստուգվում է ճնշումը, մարմնի զանգվածի ինդեքսը և այլն։
Բացի այդ, բանտարկյալները բուժզննում են անցնում ամեն տարի. վերոնշյալին գումարվում են մի շարք հետազոտություններ, այդ թվում` արյան։ Հիվանդության բացահայտման դեպքում բուժառուն լրացուցիչ հետազոտություններ է անցնում։
Նաիրա Բաբայանը նշեց նաև, որ բանտարկյալների մոտ հիմնականում տարածված են սրտանոթային և աղեստամոքսային հիվանդությունները։