«Մամիկոն Ասլանյան դաշինք»-ից հայտնել են, թե ինչու են նրան հիվանդանոց տեղափոխել
«Մամիկոն Ասլանյան դաշինք»-ից հայտնել են Ասլանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պատճառը:
«Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- հայտնել են դաշինքից:
Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տեղեկություն է ստացել, որ «Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց: