Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան ՔԿՀ-ից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց:
Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է»: