Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրել Հայաստանին ու ԱՊՀ մի քանի այլ երկրի
Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է հանձնել կապիկի ծաղկի հայտնաբերման թեստային համակարգեր, որոնք արտադրվում են «Վեկտոր» ՓԲԸ-ի կողմից։ Այս մասին հաղորդում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ վարչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստային համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:
«Ռուսական թեստային համակարգերը փոխանցվել են Հայաստան, Ղազախստան, Ուզբեկստան և Թուրքմենստան: Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորի մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների համար՝ կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։