Մարտակերտում ձեռներեցը Մշակույթի և երիտասարդության կենտրոնի տարածքից 5 հատ քարե սալիկ է գողացել
Հուլիսի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել` Մարտակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից թվով 5 հատ քարե սալիկներ գողանալու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
«Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. հուլիսի 24-ին ժամը 13:00-ի սահմաններում, կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Դ.Մ.-ն (ծնված 1976թ.)։
Վերջինս նշված քարե սալիկներն օգտագործել իր հայրական տան բակի սալիկապատման աշխատանքներում:
Դ.Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Գողոնը հայտնաբերվել է»: