Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ մարդ է մահացել
Այսօր վաղ առավոտյան Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ միջին տարիքի մի տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Մինչև շտապ օգնության մեքենայի տեղ հասնելը տղամարդը մահացել է։ Այս մասին գրում MediaHub.am-ը։
Ականատեսներից մեկը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի մոտ։
«Մահացած տղամարդը 45-50 տարեկան կլիներ, վատացավ մեր աչքի առաջ»,- պատմել է քաղաքացին։
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդու մոտ արձանագրվել է սրտամկանի ինֆարկտ։