Արցախի դրոշն ագրեսիվ ճանկռոտող մետրոպոլիտենի այս աշխատակցուհի՞ն էլ է մասնակցել գործադուլին, թե՞ նա հակահայ իշխանությանը պատրաստ է անգամ անվճար ծառայել
«Առավոտյան ժամը 6-ից Երևանի մետրոն չի գործել, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցել է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։
Առավոտյան այս լուրը կարդալիս գործընկերուհիս հիշեցրեց անհնազանդության ակցիաների ժամանակ մետրոպոլիտենի աշխատակցուհու անկիրթ ու լկտի պահվածքը։ Վերջինս, մի տղամարդ կոչվածի հետ, ագրեսիվ ու թշնամաբար ճանկռոտում էր մետրոյի գնացքին փակցված Արցախի դրոշը՝ փորելով այն պոկել։
Հիշելով կնոջը՝ հարց առաջացավ, թե արդյոք նա՞ էլ է միացել գործադուլին ու դժգոհում, թե իր աշխատավարձը ցածր է, թե նա գոհ ու շնորհակալ է հակահայ քաղաքականություն վարող իշխանությունից ու կաշխատի: Չէ՛, ավելի ճիշտ կծառայի կապիտուլյանտ իշխանությանն անգամ առանց աշխատավարձի․․․»։
Արմինե Մկրտումյան