Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. մեքենավարները գործադուլ են անում
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»: