Այրվածքների հետևանքով մահացած զինծառայողը Շիրակից էր, ընտանիքի միակ որդին (լուսանկարներ)
MediaHub.am-ին պատմեցին, որ մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը ընտանիքի միակ որդին էր, ունի երկու քույր։
«Դեռ տարուց ավել ուներ զորացրվելու համար։ Խելացի տղա էր, համեստ։ Սովորում էր Գյումրու մանկավարժական համալսարանում։ Ամբողջ գյուղը ցավում է կատարվածի համար»,-նշեց զինծառայողի համագյուղացիներից մեկը։