Արմեն Գրիգորյանի մահը դատավճիռ է գործող իշխանության համար․ Լարիսա Ալավերդյան
Դատարանի դահլիճում հասարակական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատավճիռ է գործող իշխանության համար, եւ այդ դատավճիռը վերջնական է։ Դա անպայման ուժի մեջ կմտնի, հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ դատարանի դահլիճում Գրիգորյանի մահը պատահական չէ,եւ այս իշխանության ցինիզմն անցել է բոլոր շրջանակներն ու սահմանները։
«Իշխանությունների իրավական ցինիզմը ծնում է ժողովրդի բացասական վերաբերմունքը իրավունքի նկատմամբ, որպես այդպիսին»,- ռուս հայտնի դիվանագետ Վլադիմիր Լուկինի խոսքերն է մեջբերել նա։
Ն