Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Պետության ավարտը

«Կարևորը ինքներդ ձեզ մի ստեք»:

Ֆ. Դոստոևսկի

Տարիներ առաջ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի գիտա-վերլուծական հոդված էր հրապարակել «Պետության վախճանը» վերնագրով: Հիշում եմ, որ արդեն միայն վերնագիրն ինձ մոտ վատատեսական էմոցիաներ առաջացրեց, սակայն դժվար էր ենթադրել, որ այդ վերնագիրը նաև ճակատագրապաշտական խորք ուներ և բնութագրելու էր 2020-ականների Հայաստանը: Պետության ավարտը կարելի է կանխագուշակել կամ փաստել այն պարագայում, երբ համաշխարհային գործընթացներում տվյալ երկրի կարգավիճակն ու գործոն լինելու հանգամանքը զրոյացվում է, իսկ երկրի ներսում քաղաքականությունն ու բարոյականությունը, որպես այդպիսիք, դադարում են գոյություն ունենալուց: Սրան զուգահեռ ավարտվող պետություններում միանում է ինքնախաբեության ռեժիմը, որում գիտակցաբար կամ ոչ հայտնվում են իշխանությունը, ընդդիմությունը և հասարակության մի որոշակի հատված: 

Հայաստանում քաղաքականությունն ավարտվել է այն ժամանակ, երբ Երևանում ռադիոտուն գրավողները բացահայտ վիրավորում, քննադատում, ծաղրում են Շուշին ազատագրողներին, իսկ վերջիններս տարբեր պատճառներով ի վիճակի չեն կամ չեն ուզում անգամ համարժեք արձագանքել վիրավորանք-քննադատություններին: Եվ որպես այս վիճակի տրամաբանական շարունակություն ընտրություններում «ռադիոտուն գրավողները» հաղթում են «Շուշին ազատագրողներին»: 

Իսկ բարոյականությունը մերօրյա Հայաստանում ավարտվեց այն պահին, երբ ոմն ստահակ կամ ստահակներ համարձակվեցին վիրավորել, հայհոյել և անգամ հարվածել Արցախյան պատերազմի հաշմանդամ մասնակցին կամ այդ պատերազմում զոհվածի ծնողին: Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթյուրքը 1920 թ. թուրք-հայկական պատերազմում զոհված կամ հայ վրիժառուների կողմից ոչնչացված թուրք սպաների ծնողներին դիմում էր «devlet babası»՝ «պետության հայր» արտահայտությամբ, իսկ այսօրվա Հայաստանում 2020 թ. թյուրք-հայկական պատերազմում զոհվածների ծնողներին՝ մեր «պետության հայրերին» ու «պետության մայրերին» վիրավորում են, հայհոյում, անգամ ծեծում. ընդ որում այդ զազրելի արարքները չեն արժանանում որևէ իրավական գնահատականի, ինչպիսիք լինում են իշխանության ներկայացուցչի կամ իշխանամերձ որևէ քաղաքացու հանդեպ ցանկացած քայլ անելու դեպքում: Սա արդեն ոչ թե արժեքների փլուզման գործընթաց է, այլ արժեհամակարգի չգոյության դարաշրջանի սկիզբ, որի պտուղները ինքնակործանիչ են լինելու:

Եվ երբ այս ամենի հանդեպ մեր հասարակության մեծ մասն անտարբեր է, «մտավորականների» գերակշիռ մասը «քաջաբար» լռում է և «չի տեսնում», դե իսկ իշխանություններն էլ դեմքի լուրջ և դուխով արտահայտությամբ զբաղված են «հույժ կարևոր» հարցերով, ապա միանում և արագ թափ է հավաքում ինքնախաբեության ռեժիմը կլանելով պետությունը որպես գաղափար: Ինքնախաբեության ռեժիմը այսօրվա Հայաստանում ստեղծել է երկու իրար հետ կապ չունեցող իրականություններ՝ ներքին և արտաքին: Արտաքին իրականության և քաղաքականության մեջ բոլոր առումներով պարտվում ենք. Հայաստանը դարձել է թուլության խորհրդանիշ, հայերը՝ լավագույն դեպքում, մակերեսային և կեղծավոր խղճահարություն արտահայտելուն արժանի ազգ: Իսկ ներսում ինքնախաբեության խրախճանք է՝ պարտված իշխանության ղեկավարին հոտնկայս դիմավորումներ, ծափեր, կենացներ:

Իրադարձությունները գլխիվայր են՝ իշխանությունները թշնամիների հանդեպ չեն կարողանում որևէ հաղթանակ տանել, իսկ ներքին հակառակորդների՝ ընդդիմության հանդեպ տոնում են «ջախջախիչ հաղթանակ» և թեժացնում նրանց հանդեպ ջախջախող, ինքնավստահ հռետորաբանություն: Իշխանության տարբեր օղակներում գտնվող անձինք այնքան ինքնավստահ են իրենց պահում հեռուստաեթերներում, ԱԺ-ում, սոցիալական հարթակներում, երբեմն նաև հանրային վայրերում, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդիկ անձի երկվություն ունեն և կարծես իրենք ու իրենց ուժը մեր թշնամուց պարտություն չեն կրել, վիրավորանքի ու ստորացման չեն արժանացել: Սակայն իշխանության այս «հաղթանակները» նախ կարճաժամկետ են և հետո լիովին համապատասխանում են ինքնախաբեության ռեժիմին, քանի որ ավարտվող պետության մեջ ընդդիմության անգամ լիակատար ջախջախումը, իշխանության պոռոտ և որևէ հիմք չունեցող ինքնավստահությունը չեն կարող որևէ կերպ նպաստել պետականակործան գործընթացի կասեցմանը:

Իսկ Հայաստանի այսօրվա ընդդիմության մի մեծ հատվածի համար լիովին կիրառելի է, այսպես կոչված, «Բուրբոնների սինդրոմը». երբ ֆրանսիական արքայատոհմի ներկայացուցիչները տապալվելուց, գահը կորցնելուց, այնուհետև իշխանությունը վերականգնելուց հետո կրկին շարունակեցին գրեթե այն նույն ոճը, որը բերել էր նրանց տապալման և առաջ եկավ շատ տիպիկ ու դիպուկ քաղաքագիտական բանաձևում՝ «Բուրբոնները ոչինչ չեն մոռացել, սակայն ոչինչ էլ չեն սովորել»: Ընդդիմությունը մարտավարական սխալներ գործելով, «նոր գինին հին տակառներում լցնելով» հանդերձ՝ հանրությանը ներկայացրեց պետականության գոյությանը սպառնացող լրջագույն մարտահրավերները, սակայն դրանք հետաքրքրեցին հասարակության մի որոշակի հատվածին, որոնք դուրս եկան բողոքի հանրահավաքների: Ենթադրում եմ, որ այդ նույն անհանգստությունն ունեցող հանրության մի ստվար հատված էլ դուրս չեկավ փողոց կարևորելով ոչ թե լոզունգի բնույթը, այլ այն հնչեցնողների իր համար անընդունելի կերպարները: Պետք է խոստովանել և դա անհերքելի փաստ է, որ մեր հասարակության մի որոշակի հատվածի համար ավելի կարևոր են հարկային մարմինների կողմից անհարկի ճնշումների չենթարկվելը, ասֆալտապատումը, իրենց կողքին բնակվող և լկտի ու սանձարձակ պահվածք ունեցողների զսպումը, մի խոսքով՝ պայմանական ասած «ամենաթողության վերացումը», քան թե Արցախը, Մեղրին և այլն: Կոպիտ ասած, հասարակության մի մեծ հատված ընտրություն է անում իր անձնական անվտանգության և պետության անվտանգության միջև ու նախապատվությունը տալիս է առաջինին, քանի որ այդ գլոբալ վտանգներն իր համար դեռևս տեսանելի կամ զգալի չեն, հեռու են, իսկ իր ամենօրյա կոմֆորտը կամ անվտանգությունը կոնկրետ են: Հասարակության մի մեծ մասի համար անգամ կարևոր չէ, որ իրենք սատարում են դրսում պարտված իշխանությանը. «այդ իշխանություններն են պարտվել թուրքին», բայց ինքը հաղթել է իր հարևան սանձարձակին, հարկային տեսուչին և դեմոնիզացված այլ իրական ու մտացածին կերպարներին: Իհարկե խոսակցության լիովին այլ թեմա է, թե իշխանությունների ներկայացրած այդ դրական տեղաշարժերը ինչքանով կապ ունեն իրականության հետ և ինչքան է դրանց մեջ կեղծիքի, պոպուլիզմի և երեսպաշտության չափաբաժինը:

Մենք ներկայումս ապրում ենք լրջագույն միֆազերծման փուլ, երբ պարզվեց, որ մեզ համար գոյություն ունեցած պետական և ազգային կարմիր գծերը կարող են շատ արագ ջնջվել, իսկ դրանք պահելու առաքելություն ունեցողները լռել կամ անկարող լինել որևէ լուրջ քայլ անել: Պայմանական ասած «հող հանձնողին կհանձնենք հողին» կարգախոսը կեղծ էր, իսկ դրանք հնչեցնողների մեծամասնությունը լոկ պաթոսային, կենացային մակարդակի հայրենասերներ: Իրենց մեքենային վազանց անողների հանդեպ անզուսպ կատաղության տածող և դաժանաբար պատժող «սարսափազդու դեմքերի» մեծ մասը կարծես թե լուռ է, երբ փլուզվում է մեր պետականության արժեհամակարգը, անարգվում են հերոսները, գաղափարները, նպատակները: Հռոմեական Սրբազան կայսրության անկման մասին Վոլտերն ունի շատ դիպուկ գնահատական. «Ո՛չ սրբազան էր, ո՛չ հռոմեական էր, ո՛չ էլ կայսրություն էր». սա կարծում եմ լիովին բնութագրական է այսօրվա Հայաստանի Հանրապետության և դրա արժեքների պահպանությանը կոչված գործիչների մեծամասնության համար: 

Վազգեն Սարգսյանի հատկապես երկու մտքերը վերջին շրջանում շատ են մեջբերվում, սակայն դրանցից միայն մեկը դարձավ իրականություն, իսկ մյուսը բոլոր շանսերն ունի այդպես էլ իրականություն չդառնալու: Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ ոմանք կարող են «մեր մեռոնին թույն խառնել». այո՛, սա այսօր իրականություն է և պայմանական ասած մեր մեռոնին թույն է խառնված ու այդ թույնը սկսում է գործել, քանի որ «դժոխքից ազատվածները» իրականում դժոխային խրախճանքի մեջ են և ուրախանում են մահերով: Ընդդիմադիր հայացքներ ունեցողների, հղի կնոջ մահերի հանդեպ սոցիալական ցանցերում և իրական կյանքում տիրող այս ուրախությունն ուղղակի սատանիստական ծեսի է նմանվում և «մահվան դարաշրջանի» ոչ թե ծիծեռնակներն են, այլ չարագուշակ ագռավները: Դե իսկ Վազգեն Սարգսյանի մյուս ձևակերպումը, թե «մի օր Մեղրին կարող է պայթել Երևանում» դժվար թե իրականանա և ինչպես Շուշին, Հադրութը չպայթեցին Երևանում, այնպես էլ Բերձորն ու Մեղրին չեն պայթելու: 

Իմ տպավորությամբ այսօր փոխվում է Հայաստանի՝ որպես պետության, կերպը. այն դառնում է սպասարկու երկիր՝ զվարճավայրեր, ռեստորաններ, տարազներով մատուցողներ, սրերով պար, իսկ միջազգային քաղաքական առումով տարանցիկ՝ միջանցքային երկիր: Այդպիսի երկրներում ու հասարակություններում կարևորվում են ոչ թե իրական հաղթանակներն, այլ կեղծ, սենտիմենտալ հաղթանակները օրինակ՝ Արևմտյան Հայաստանում կամ մեկ այլ տեղ «դուխով» քոչարի պարելը, Վանա լճում նավի վրա Հայաստանի դրոշը «քաջաբար» պարզելը և այդ ոճի միկրոհաղթանակներ տոնելը: Անկեղծ ասեմ, ինձ համար այդ կեղծ, բարոյական, սենտիմենտալ «միկրոհաղթանակաները» ոչ թե ընդունելի չեն, այլ տհաճ են: 

Մենք կարծես բոլորս դուրս ենք եկել պետության և պետականության դեմ. այսօրվա Հայաստանի հասարակության մեծամասնությունը նման է կործանվող պետությունների վերջին ժամանակաշրջանների հասարակություններին: Այս ոճի հասարակությունները պետականություն չեն ունենում: Վաղամեռիկ հրապարակախոս (կրթությամբ՝ արևելագետ) Տիգրան Հայրապետյանը դեռևս 1990-ականներին կարծես կանխագուշակելով 2020-ականների Հայաստանի հասարակական և քաղաքական պատկերը՝ շատ դիպուկ դիտարկում է արել. «Քաղաքակրթության կործանումը, պետության անկումը կամ որևէ ժողովրդի ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատև պրոցեսի, որ սկսվում է շատ ավելի վաղ, քան տեղի է ունենում բնական աղետը, սահմանների մոտ հայտնվում թշնամին, կամ կայացվում է սարսափելի ոճիրն իրականացնելու վճիռը: …այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման փորձությունների, ապրում են ներքին քաոսի, բարոյալքման և արժեքների կորստի ժամանակաշրջան: Հասարակությունը նախ և առաջ հոգեվարք է ապրում ներսից, հետո միայն վրա է հասնում բնական աղետը կամ արտաքին թշնամին: …Նման արատներով վարակված ժողովուրդը դատապարտված է, և բոլորովին կարևոր չէ, թե ով է կատարելու դահճի դերը՝ Բյուզանդիան թե Պարսկաստանը, արաբները թե մոնղոլները…»:

Պետք է կանգ առնել, հանել հասարակությանը ինքնաոչնչացնող խրախճանքի ճիրաններից, անջատել ինքնախաբեության շարժիչը, վերականգնել բարոյականության չափանիշները, հեռացնել պետականակործան, ազգակործան ուժերին ու գործիչներին և փրկել պետությունը:

 Ռուբեն Մելքոնյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր