Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է Հայաստանի հետ սահման (լուսանկարներ)
Հուլիսի 24-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս նահանգ։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Քըլըչն այցելել է Աքյաքա շրջանի մերձակայքում գտնվող թուրք-հայկական սահմանի Դողուկապը անցակետ։
Քըլըչը նաև որոշ բանակցություններ է վարել Կարսի պաշտոնյաների հետ։