«Բարսելոնան» 300 միլիոն եվրոյով նոր ֆուտբոլիստներ է գնելու

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը 300 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել ամերիկյան Sixth Street ներդրումային խմբի հետ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողներ ձեռք բերելու համար, հայտնում է Financial Times-ը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ամերիկացի ներդրողները 25 տարի ժամկետով կստանան ակումբի մեդիա բիզնեսի ակտիվների 15%-ը՝ ի լրումն հունիսին 200 միլիոն եվրոյով ձեռք բերած 10%-ի: Բիզնեսի մի մասը վաճառելու որոշումը ակումբի ղեկավարությունն ընդունել է նախորդ մրցաշրջանում առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով:
Ավելի վաղ գերմանական «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը «Բարսելոնայի» մասին ասել էր, որ այն «փող չունեցող ակումբ է, որն իրեն կարող է թույլ տալ գնել ցանկացած ֆուտբոլիստի»։