Քաղաքը պիտի շուտ արթնանա. Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ երաժշտություն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում. քաղաքապետ (տեսանյութ)
Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի:
Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:
Բացի այդ մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից:
Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և կից տեսանյութ հրապարակել: