Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։ Դատավորը գտնվեց իր բարձրունքում»,– գրել է նա։