Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Վերջիններս շրջել են կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին։ Տուն-ինտերնատի աշխատակազմը ներկայացրել է շահառուներին մատուցվող ծառայությունները, դեղորայքի պահպանման պայմանները, կենտրոնի խնամարկյալների զբաղվածության ապահովմանն ուղղված ծառայությունները։
Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։ Ընդգծվել է վերջիններիս համար հավասար հնարավորությունների և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։