Միքայել Բադալյանին ներքին արնահոսությամբ և նախաինսուլտային վիճակով տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց (տեսանյութ)
«Ազատագրում» շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:
Նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը գրել է․
«Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է /ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ/, այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Տեղում արդեն բժիշկների հետ զրուցելուց հետո կներկայացնենք մանրամասները»: