ԲԿ-ներում դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ․ 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ՝ ԴՆԹ-ի փորձաքննության. Ավանեսյան
Բժշկական կենտրոններում դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ, քանի որ մեր երկրում հարավոր չէր ԴՆԹ-ն որոշել։
Ավանեսյանի խոսքով՝ ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց կա նախնական գնահատական, որ, հնարավոր է, դրանց հետ աշխատել:
«Մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն ու հնարավոր լինի շատ վնասված մասունքներից ստանալ պատասխաններ: Երբ կլինեն պատասխանները, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք»,- նշեց Ավանեսյանը։