Կառավարության որոշումն ու մարդն իրար չեն հանդիպում՝ ոնց որ ավտոբուս գործարկես, բայց կանգառում չկանգնի՝ դուռն էլ չբացվի․ Փաշինյան (տեսանյութ)
Մենք որոշումները կայացնում ենք մարդկանց համար և, երբ այդ որոշումները կարդում ենք, դրանք շատ լավ հնչում են, բայց շատ կարևոր է գնալ-տեսնել՝ այդ լավ տեքստը շահառուի կյանքում մի բան փոխե՞ց դեպի լավը, թե՞ մենք ընդամենը լավ տեքստ ասեցինք, հետո գնացինք մի ուրիշ լավ տեքստ գրելու, իսկ մարդու վիճակը մնաց նույնը: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, կառվարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ որոշումը գրվում է, բայց կյանքում մարդն ու այդ որոշումն այդպես էլ իրար չեն հանդիպում։ Փաշինյանը բերեց ավտոբուսի օրինակը․ «Ենթադրենք, ավտոբուսն Ա կետից շարժվում է Բ կետը, բայց դռներ չունի և կանգառներում էլ չի կանգնում, որ մարդիկ նստեն: Բայց երբ գալիս է հաշվետվության ժամանակը, նշվում է՝ մեծարգո պարոն վարչապետ, զեկուցում ենք, որ համաձայն էսինչ որոշման, Էրեբունի վարչական շրջանից մինչև, ասենք, Նոր Նորքի վարչական շրջան ավտոբուսը երթևեկում է, օրական կատարում է 30 երթ: Հետո հարցնում ես՝ քանի՞ ուղևոր է տեղափոխել, ասում են՝ ոնց որ 2: Բա ինչի՞, որովհետև դուռը չէր բացվում, ավտոբուսն էլ չէր կանգնում։ Սա ֆենոմեն է և ամեն ամիս այսպիսի մի խնդրի բախվում ենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում